Բաժիններ՝

Ռուսաստանը սպառնում է արևմտյան ավիաընկերությունների համար փակել իր օդային տիրույթը

Ведомости թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է արևմտյան փոխադրողների առջև փակել իր օդային տիրույթը՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների:

Մեդվեդևը զգուշացրել է, որ եթե Արևմուտքը խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ապա իրենք կձեռնարկեն համարժեք պատասխան քայլեր: Մեդվեդևը կարծում է, որ եթե Ռուսաստանն արևմտյան ավիաընկերությունների համար փակի իր տիրույթը, նրանցից շատերը կսնանկանան, քանի որ նրանք արդեն իսկ գտնվում են գոյատևման շեմին:

ԵՄ-ը այսօր պետք է հայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս