Բաժիններ՝

Արաբական երկրները պայմանավորվել են համատեղ դիմակայել «Իսլամական պետության» դեմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների արտգործնախարարները Կահիրեում անցկացված խորհրդակցության ժամանակ պայմանավորվել են ընդունել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու համար:

Ընդունված բանաձևի տեքստում պարունակվում է կոչ, որն առնչվում է Սիրիա ու Իրաք օտար զինյալների հոսքը, ֆինանսավորումը և նրանց այլ կերպ աջակցելը կանխարգելելուն:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ նախարարներն ի սկզբանե մտադիր են եղել աջակցել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ ռազմական կամպանիային, սակայն վերջնական տարբերակով ընդունված բանաձևի տեքստում բացակայում է այն: Բանաձևն արաբական երկրներին կոչ է անում համագործակցել ԱՄՆ-ի ու Իրաքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս