ՆԱՏՕ-ն ընդունել է իր մարտունակության բարձրացման գործողությունների պլանը. Ռասմուսեն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուելսում ՆԱՏօ-ի գագաթաժողովը հաստատել է դաշինքի մարտունակության արձրացման ուղղությամբ գործողությունների պլանը: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.
«ՆԱՏՕ-ի մարտունակության բարձրացման ուղղությամբ գործողությունների պլանը կապահովի Արևելյան Եվրոպայում դաշինքի տեսանելի ներկայություն: ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում իր ուժերի ներկայությունն ապահովելու է ռոտացիոն հիմքով: ՆԱՏՕ-ն որոշել է Արագ արձագանքման ուժերի կազմում ստեղծել հատուկ Առաջնային խումբ, որն ունակ կլինի աշխարհի ցանկացած կետում ծավալվել երկու օրում:
Խմբի բազավորման վայրը դեռ հստակեցված չէ: Մերձբալթյան երկրները, Լեհաստանն ու Ռումինիան արդեն իսկ ցանկություն են հայտնել այդ ուժերը հյուրընկալել իրենց մոտ: ՆԱՏՕ-ն նաև ընդլայնելու է Արևելյան Եվրոպայում շտաբային ու լոգիստիկ ենթակառուցվածքները՝ պայմաններ ապահովելու համար ծովային, ցամաքային ու օդային ուժերի ծավալման համար»: