Բաժիններ՝

Ռուսաստանն արգելել է Ուկրաինայից հրուշակեղենի ներկրումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) հայտնել է, որ Ռուսաստանը սեպտեմբերից 5-ից արգելք է դրել Ուկրաինայից հրուշակեղենի ներկրման վրա:

Գերատեսչությունը հայտնել է, որ այդ քայլը կապված է սպառողների իրավունքների ապահովման հետ: Դրա համար հիմք է հանդիսացել ուկրաինական արտադրանքի ստուգումները, որոնք ի հայտ են բերել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության մի շարք պահանջների խախտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս