Էրդողանն Օբամայի հետ այսօրվա հանդիպման ժամանակ բարձրացնելու է Գյուլենի արտահանձնման հարցը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր երեկոյան հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Օբամայի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու է ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերներ են, ինչի համար էլ ԱՄՆ-ը պետք է կա՛մ երկրիցարտաքսի Գյուլենին, կա՛մ էլ նրան արտահանձնի իրենց:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում ոստիկանների շրջանում իրականացվում է «մաքրման շարժում»՝ կապված նախորդ տարվա դեկտեմբերի 17-ի ու 25-ի դեպքերի հետաքննման հետ: