Ռուսաստանը պատրաստ է աշխատել Դավութօղլուի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է ուղարկել Ահմեթ Դավութօղլուին՝ կապված Թուրքիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու հետ: Մեդվեդևն ընդգծել է, որ իրենք պատրաստ են համատեղ աշխատել Դավութօղլուի հետ.
«Ռուսաստանին ու Թուրքիային կապում են ավանդական բարեկամական, գործընկերային հարաբերություններ: Համոզված եմ, որ առևտրային-տնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրի շահերին: Պատրաստ ենք բազմապլան երկկողմ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ Ձեզ հետ համատեղ ակտիվ աշխատանքին»: