Բաժիններ՝

Դավութօղլուն նույնպես նախ կայցելի ինքնահռչակ ՀԿԹՀ, ապա՝ Ադրբեջան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի կարգավիճակով իր արտասահմանյան առաջին այցերը կկատարի դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) ու Ադրբեջան:

Այս մասին հայտնել է վարչապետական ապարատը, ըստ որի՝ այս շաբաթ հայտնի կդառնան այդ այցերի ծրագրերը: Հաղորդվել է, որ Դավութօղլուի աշխատանքային գրաֆիկը հագեցած է լինելու մինչև սեպտեմբերի 6-ը և նա մի շարք հանդիպումներ է ունենալու Ստամբուլում ու Անկարայում:

Դեռ հայտնի չեն, թե երբ կիրականացվեն Դավուօթղլուի կիպրական ու ադրբեջանական այցերը:

Հիշեցնենք, որ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայիա նախագահի կարգավիճակով նույնպես իր արտասահմանյան առաջին այցերը կատարում է դեպի ՀԿԹՀ ու Ադրբեջան: Նա այսօր մեկնում է ՀԿԹՀ, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ադրբեջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս