Բաժիններ՝

Սպանությունների թիվը շեշտակի աճել է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, այս տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում գրանցվել է սպանության 31 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանության դեպքերի քանակն ավելացել է 8-ով։

Միևնույն ժամանակ, սպանության փորձերի թիվը նվազել է 3-ով և կազմել 15։

Տարվա առաջին յոթ ամիսներին ՀՀ-ում գրանցվել է 10253 հանցագործություններ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9543-ի դիմաց։

Մայրաքաղաքում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է՝ 5156-ից հասնելով 4976-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031