ՆԱՏՕ-ն պլանավորում է նոր ռազմաբազաներ ծավալել Ռուսաստանի հետ սահմաններին
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն պլանավորում է Արևելյան Եվրոպայում ծավալել նոր ռազմաբազաներ՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նրա խոսքերով՝ այդ քայլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զսպելու փորձ է՝ թույլ չտալու համար, որ նա տհաճություններ պատճառի բալթյան երկրներին: Հաջորդ շաբաթ Քարդիֆում անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի մասնակիցները պետք է քննարկեն Ռուսաստանի սահմաններին նոր ուժեր ծավալելու հարցը:
Ռասմուսենը հայտարարել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է գտնվելու նաև Ուկրաինայի անվտանգության մեծացման հարցը, և դրա հետ կապված՝ ՆԱՏՕ-ն մտադիր է աջակցել այդ երկրի զինված ուժերի արդիականացմանը, որպեսզի Կիևը կարողանա դիմակայել Մոսկվայից բխող սպառնալիքին: