Բաժիններ՝

Մաքսային միության հետ առևտրային շրջանառության ծավալը նվազել է 30 տոկոսով. Պորոշենկո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է պայմանավորվել մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ, որը կգնահատի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից Մաքսային միության համար իրական վնասը:

Պորոշենկոն այդ մասին հայտարարել է Մաքսային միության երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ ՝ ընդգծելով, որ այդ խումբը պետք է հաշվարկի իրական և ոչ թե հնարավոր վնասը:

Պորոշենկոն ընդգծել է, որ չպետք է թույլ տալ Ուկրաինայի ու Մաքսային միության միջև առևտրային պայմանների հետագա վատթարացում: Նա ընդգծել է, որ Մաքսային միության հետ առևտրային շրջանառության ծավալն ընկել է 30 տոկոսով, ինչը շահավետ չէ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ՝ Մաքսային միության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031