«Բաշնեֆտի» նախկին ղեկավարի դեմ հեռակա կարգով պաշտոնական մեղադրանք է ներկայացվել
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաաստանի իրավապահ մարմինները հեռակա կարգով պաշտոնական մեղադրանք են ներկայացրել «Բաշնեֆտ» նավթային ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ուրալ Ռահիմովին՝ ապօրինի եկամուտներ վատնելու ու օրինականացնելու համար:
Այս մասին գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը: Սրանից առաջ տվյալ գործով հարցաքննել էին ամբաստանյալի հորը՝ Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովին: Հետաքննության տվյալներով, Ուրալ Ռահիմովը օգտվել է իր հոր ազդեցությունից, մտադրվել է հափշտակել «Բաշնեֆտի» բաժնետոմսերը և հաջողությամբ իրագործել է դա:
Արդյունքում նրա տրամադրության տակ է հայտնվել էներգեիկ ձեռնարկության ավելի քան 120 միլիարդ ռուբլի ընդհանուր արժողությամբ բաժնետոմսեր: Հուլիսին Հետաքննչական կոմիտեն հարցաքննել էր Վլադիմիր Եվտուշենկովին, ով ներկայումս հանդիսանում է «Բշնեֆտը» վերահսկող «Սիսիտեմա» ընկերության խոշորագույն բաժնետեր:
Բասմանի դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի 84.33 տոկոսի վրա, որոնք գտնվում էին «Սիստեմայի» ենթակայության տակ: Քրեական գործը հարուցվել է ընթացիկ տարվա ապրիլի 28-ին: Հուլիսի կեսին կալանքի տակ վերցվեց գործարար Լևոն Հայրապետյանը, ով, հետաքննության տվյալներով, հանդիսանում է Ռահիմովի հանցակիցը: Ուրալ Ռահիմովը ներկայումս գտնվում է Ավստրիայում: