Սկսնակ իսլամականը գլխատել է սովորում Ջեյմս Ֆոուլիի տիկնիկի վրա
The Mirror-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները համացանցում տեղադրել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ երեխան «մահապատժի է ենթարկում» ամերիկացի ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոուլիին պատկերող տիկնիկը:
Իսլամիստներից մեկի Twitter-յան միկրոբլոգում տեղ գտած ֆոտոշարքում երևում է, թե ինչպես է սև դիմակում փոքրիկ տղան դանակով գլխատում տիկնիկը: Վերջինիս վրա առկա է նարնջագույն թիկնոց, ինչպես որ նախորդ շաբաթ մահապատժից առաջ եղել է Ջեյմս Ֆոուլիի վրա:
Լուսանկարների տակ գրված է. «Ձեր երեխաներին սովորեցրե՛ք կոկորդներ կտրել, վաղը կլինեն բազում փտած գլուխներ»: Երեխան տիկնիկի մազերից բռնել է ջիհադի սև դրոշի ֆոնին, որով ներկայումս պատերազմում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: