Բաժիններ՝

Ավերածություններ՝ Դեբեդում

asparez.am-ը գրում է. Օգոստոսի 20-ին`ժամը 18.30-ի սահմաններում, ուժեղ քամու հետեւանքով ավերածություններ են գրանցվել Լոռու մարզի Դեբեդ գյուղում:

Քամին գյուղում պոկել է տների տանիքներ, փլուզվել են տների պատեր, փլուզման հետեւանքով բաց պատերից անձրեւաջրերը լցվել են ներս՝ հեղեղելով տները: Մասնավորապես՝ փլուզվել է Դեբեդ գյուղի բնակիչներ Ա. Մ.-ի տան տանիքը, Ա. Պ.-ի տան պատը եւ Գ. Պ.-ի տան տանիքը՝ մասամբ:

Բնակիչներն ասում են, որ հրաշքով են փրկվել, քանի որ տանիքների պոկվելու հետեւանքով վերեւից թիթեղներն ու քարերը լցվել են անմիջապես տուն: Դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարները:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031