ՌԴ ԱԳՆ-ը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել հայտարարություն ընդունել Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել բանաձև ընդունել հումանիտար օգնության նշանակման գոտում հերթական հրադադարի մասին: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղ գտած հայտարարությունում:
Ռուսաստանին մասնավորապես հետաքրքրում է իր հումանիտար օգնությունը տեղ հասցնելու ժամանակ հրադադարի հաստատումը: ՌԴ ԱԳՆ-ը զգուշացրել է հնարավոր սադրանքների կապակցությամբ, որոնց նպատակը կլինի հումանիտար օգնությունը նշանակման վայր հասցնելը տապալելը:
ՌԴ ԱԳՆ-ը հակամարտող կողմերին կոչ է արել հրադադար հաստատել այդ ակցիայի (մարդասիրական օգնության ուղարկման) իրագործման ժամանակ և ՄԱԿ ԱԽ-ին առաջարկել է ընդունել համապատասխան հայտարարություն: