Թուրքական հետախուզության ղեկավարը հանդիպել է Օջալանի հետ
Rota Haber-ի փոխանցմամբ` Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանն այցելել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, ուր ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Այցը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններից հետո` ուրբաթ:
Այդ բանակցությունները հանդիսանում են քրդական հարցի կարգավորման հաջողության երաշխիքների ստացման միջոց: Սրանից առաջ Ֆիդանը քանիցս անձամբ հանդիպել է Օջալանի հետ: Այդ հանդիպմամբ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են ի ցույց դնել, որ հավատարիմ են մնում կարգավորման գործընթացին: