Աշխատավարձերը 2.2 անգամ ավելի արագ են աճել, քան գները. վիճակագրություն
Հուլիսի 1-ին պետական հատվածի աշխատավարձերի բարձրացումը իր արտացոլումը գտավ պաշտոնական վիճակագրության մեջ։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014թ. հունվար-հուլիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնցից երևում է, որ այս տարվա հունվար-հուլիսին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատարձը կազմել է 142 055 դրամ։ Հունիսի համեմատ պետական հատվածի աշխատավարձը բարձրացել է 12.3%-ով։ Իսկ իսկ եթե համեմատենք հունվար-հուլիսի միջին աշխատավարձը պետական հատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, 6%-ով։
Մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.9%-ով և հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել 194.5 հազար դրամ։
Այսպիսով, ընդհանուր միջին ամսական անվանական աշխատավարձը (մասնավոր և պետական հատվածներում) այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 163 695 դրամ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.4%։
Ի դեպ, նույն աղբյուրի համաձայն՝ սպառողական գների ինդեքսը (գնաճը) նույն ժամանակահատվածի համար կազմել է 3.4%։ Այսինքն ստացվում է, որ աշխատավարձերը 2.2 անգամ ավելի արագ են աճել, քան գները, ինչը խոսում է բնակչության գնողունակության աճի մասին։