Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» վերածվում է հրեշի, որի համար գոյություն չունեն միջպետական սահմաններ. Հասան Նասրալլահ

Al-Ahbar թերթի փոխանցմամբ` «Իսլամական պետություն» սուննի ծայրահեղական կազմակերպությունը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Սիրիայի, Իրաքի ու Լիբանանի, այլև` այն բոլոր երկրների համար, որոնցում կան արմատական իսլամի հետևորդներ ու «Ալ-Քաիդայի» կողմնակիցներ:

Այս մասին հայտարարել է «Հզբոլլահ» շիական խմբավորման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլահը. «Իսլամական պետությունը վերածվում է հրեշի, որի համար գոյություն չունեն միջպետական սահմաններ: Նրա պոտենցիալն աճում է մեր աչքի առջև, ինչը սարսափեցնում է բոլորին:

Հատուկ զարմանք են հարուցում զինյալների գործած գազանությունները: Նրանք ունակ են ոչ միայն սառնասրտորեն սպանել ու մահապատժի ենթարկել մարդկանց` կանգ չառնելով անգամ մզկիթների իմամների առջև, այլև` ողջ-ողջ թաղել Իրաքյան Քրդստանի եզդիների համայնքի կանանց ու երեխաների:

Իսլամական պետությունը կարող է հայտնվել ամենուրեք, ուր գոյություն ունի բարենպաստ հող` կրոնական անհանդուրժողականության դոկտրինի համար և առկա են վահաբբական ուղղվածության հետևորդներ: Վտանգի տակ են հայտնվել Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Պարսից ծոցի մյուս երկրները»:

Նասրալլահը վերստին պաշտպանել է Սիրիական հակամարտությանը կառավարական բանակի օգտին «Հզբոլլահի» միջամտությունը` ընդգծելով, որ եթե իրենք մեկ տարի առաջ չմասնակցեին Ալ-Քուսեյրի ու Քալյամունի ճակատամարտերին, ապա «Իսլամական պետության» զինյալներն արդեն իսկ հասած կլինեին մինչև Բեյրութ ու ծովափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս