Բաժիններ՝

Իրաքի կառավարությունն ԱՄՆ-ին խնդրել է մեծացնել զինյալներին ավիահարվածների թիվը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամմեդ Ալի ալ-Հաքիմը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրաքի կառավարությունն ԱՄՆ-ին խնդրել է մեծացնել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելը:

Ալ-Հաքիմն ընդգծել է, որ ամերիկյան ավիահարվածները «վճռորոշ ազդեցություն» են ուենցել զինյալների պոտենցիալի վրա և կասեցրել են նրանց առաջխաղացումը: Նրա խոսքերով` Իրաքն ԱՄՆ-ին խնդրելու է  մեծացնել թիրախների թիվը, ինչպես նաև հարվածների թիվը, քանի որ դա շատ կարևոր է երկրի համար:

Բացի այդ, դիվանագետը միջազգային հանրությանը կոչ է արել ընդլայնել Իրաքի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելը` ստեղծված իրավիճակը անվանելով աղետալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս