Պորոշենկոն Քեմերոնին հայտնել է ՌԴ-ի կողմից երկրի սահմանը հատած տանկային շարասյան մասնակի ոչնչացման մասին
Newsru.com-ի փոխանցմամբ` Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանը հատած զրահատեխնիկայի շարասյունը մասնակի ոչնչացվել է: Այս մասին մասնավորապես հայտարարել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Անդրեյ Լիսենկոն:
Ուկրաինայի նախագահն այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցում: Պորոշենկոն ընդգծել է, որ երբ զրահատեխնիկան հատել է սահմանը, ուկրաինական հրետանին ոչնչացրել է տանկերի մի մասը: Ռուսական կողմը հերքել է դա: