Բաժիններ՝

ԵՄ-ը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ը պատրաստ է նոր պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ, եթե նա չփոխի Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշումը: Նման որոշում է կայացվել ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների երեկվա հանդիպման արդյունքներով:

Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանց Թիմերմանսը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է կասեցնի Ուկրաինայի արևելքում քաոս ստեղծելը, դա ակնհայտ է: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ չի քննարկվել ԱՀԿ-ում Ռուսաստանի դեմ հայց ներկայացնելը:

Բացի այդ, ԵՄ-ը Ռուսաստանին ու Ուկրաինային կոչ է արել շարունակել գազային բանակցությունները: ԵՄ-ի Խորհուրդն ընդգծել է, որ ակնկալում է եռակողմ (իր, ՌԴ-ի ու Ուկրաինայի մասնակցությամբ) բանակցությունների վերսկսում սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս