 
                        Ժիրինովսկին նոր պաշտոն է առաջարկել Պուտինին
 
                                    Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է նոր պաշտոն՝ գերագույն տիրակալ: Ժիրինովսկին իր այդ գաղափարը հնչեցրել է Յալթայում, ուր Պուտինը հանդիպել է Պետդումայի պատգամավորների հետ:
Ժիրինովսկին հանդես է եկել նմանատիպ ևս մի շարք նախաձառենություններով: Նա, մասնավորապես, առաջարկել է ռուսական ներկայիս եռագույնը փոխարինել կայսերական դրոշով, ինչպես նաև «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» երգով փոխել երկրի օրհներգը:
Ժիրինովսկին հնչեցրել է միլիտարիստական մի շարք գաղափարներ, որոնց էությունը կայանում է Ռուսաստանի ռազմական պոտենցիալով մի շարք երկրների ահաբեկելում: Վերջում Ժիրինովսկին հայտարարել է, որ Ղրիմում իր համար շոգ է, և որ ինքն իրեն ավելի լավ զգում է հյուսիսում՝ Արխանգելսկում կամ Վորկուտայում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        