Մահացել է Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված վթարից տուժած Մերի Քոչարյանը
Balt Info լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Երեկ տեղական ժամանակով ժամը 18.30-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է 20-ամյա Մերի Քոչարյանը:
Մոսկվայի բժշկական շրջանականերում գործակալության աղբյուրը հայտնել է, որ բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, արել են ամեն հնարավոր բան, սակայն աղետի պահին աղջկա ստացած վնասվածքները եղել են չափազանց ծանր:
Ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում մնում է 8 մարդ: Երեկ հիվանդանոցից դուրս է գրվել 2 տուժած: