Դոլարն էժանացավ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 411.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.44%-ով կամ 1.8 դրամով։
Հիշեցնենք, որ բորսայում երեկ արտարժույթ չի վաճառվել։ Իսկ օգոստոսի 8-նա դոլարի բորսայական գինը աճել էր 3 դրամով՝ հասնելով 413.31 դրամի։
Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 250 հազար։
Կանխիկ արտարժույթի կետերում ամերիկյան դոլարը գնվում է 410.5 դրամով, վաճառվում՝ 413.5 դրամով։