Բաժիններ՝

Դեռ վաղ է մտածել G20-ի գագաթաժողովին Պուտինին հրավիրելու մասին. Ջոն Քերի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վաղաժամ է համարում նոյեմբերին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում կայանալիք G-20-ի գագաթաժողովի աշխատանքներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելու հարցի քննարկումը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն առաջարկել է սպասել, թե ինչպես կզարգանա Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցը: Քերին ընդգծել է, որ շատ երկրներ այդ հարցում իրենց դիրքորոշումը հստակեցնում են նրա հիման վրա, թե առաջիկա օրերին կամ շաբաթներին ինչ տեղի կունենա Ուկրաինայում:

Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը հիշեցրել է, որ G20-ի գագաթաժողովը հանդիսանում է տնտեսական ֆորում, և որ դրա հետ կապված հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս