Բաժիններ՝

Բելառուսն ու Ղազախստանը չեն միացել ԵՄ-ի դեմ Ռուսաստանի սահմանափակիչ միջոցներին

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է աջակցել այն երկրներից սննդամթերքի ներկրման վրա դրված արգելքին, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ.

«Մեզ անհրաժեշտ են լեհական խնձորները, մենք դրանք գնում են ոչ թե Ռուսաստանի, այլ՝ ներքին շուկայի համար: Անհրաժեշտ են գերմանական ինչ-ինչ դելիկատեսներ, մենք նույնպես գնում ենք ներքին սպառման համար: Պետք է ինչ-որ բան վերամշակել, մենք գնում և վերամշակում ենք»:

Լուկաշենկոն հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է, որ այդ ապրանքները չեն կարող Բելառուսի տարածքի միջոցով հայտնվել Ռուսաստանում:

Մաքսային միության գծով Ռուսաստանի երկրորդ գործընկեր Ղազախստանը տվյալ հարցում ունի նույնպիսի դիրքորոշում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը տվյալ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ինչից հետո Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը հայտարարել է.

«Դա (գյուղատնտեսական արտադրանքի ներկրման վրա դրված արգելքը) Ռուսաստանի միակողմանի միջոցն է, այն չի ենթադրում այլ երկրների՝ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տիրույթի երկրների ներգրավվածություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս