Բաժիններ՝

Քերին աջակցություն է հայտնել Իրաքի նախագահին՝ վարչապետի հետ նրա տարաձայնությունների ֆոնին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիդնեյում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր աջակցություն է հայտնել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումին, ով տարաձայնություններ ունի Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ:  

Սրանից առաջ ալ-Մալիքին Մասումին մեղադրել էր երկրի Սահմանադրությունը խախտելու մեջ՝ հայտարարելով, որ նրա դեմ պաշտոնական բողոք կներկայացնի դաշնային դատարան: Վարչապետը սպառնացել էր Մասումին դատի տալ առաջիկայում երկրի խորհրդարանի կողմից նոր վարչապետ ընտրելու ֆոնին:

Իրաքի խորհրդարանը տվյալ հարցը պետք է քննարկի օգոստոսօ 19-ին: Ալ-Մալիքին հաստատել է, որ երրորդ անգամ է իր թեկնածությունն առաջադրելու Իրաքի վարչապետի պաշտոնում:

Քերին հայտարարել է. «Մենք կատարելապես ոչ երկիմաստ աջակցում ենք նախագահ Մասումին, ով պատասխանատու է Իրաքի Սահմանադրության պահպանման համար: Հուսով ենք, որ պարոն Մալիքին չի բարդացնի իրավիճակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս