Բաժիններ՝

Իրաքի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է Իրաքի Սահմանադրությունը խախտելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին երկրի նախագահ, էթնիկ քուրդ Ֆուադ Մասոմին մեղադրել է Իրաքի Սահմանադրությունը խախտելու մեջ:

Նրա կարծիքով՝ Իրաքի նախագահը ձգձգում է վարչապետի թեկնածության առաջադրումը՝ դրանով իսկ խախտելով երկրի հիմնական օրենքը: Մալիքին մտադիր է երրորդ անգամ գլխավորել Իրաքի կառավարությունը:

Նա ընդգծել է, որ պաշտոնական բողոք է հղել դաշնային դատարան՝ կապված նախագահի կողմից հանրապետության Սահմանադրության խախտման հետ: Մալիքիի ելույթից հետո նրա հանդեպ բարյացակամ տրամադրված զորքերը տեղակայվել են Բաղդադի ռազմավարական գոտիներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031