ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Իրաքում գործող զինյալների դիրքերին
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/download4.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել Իրաքի տարածքում գործունեություն ծավալած «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների դիրքերին:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին. «ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ավիահարված է հասցրել զինյալների հրետանային դիրքերին: Հրետանին օգտագործվում էր (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն) Էրբիլը պաշտպանող քրդական զինված ուժերի դեմ»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հավանության է արժանացրել Իրաքում գործող ծայրահեղականների դիրքերին ավիահարվածներ հասցնելը, եթե լինի դրա անհրաժեշտությունը: