Բաժիններ՝

ԱՄՆ-ը ճշգրիտ հարվածներ կհասցնի Իրաքում գործող զինյալների դիրքերին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է անհրաժեշտության դեպքում ճշգրիտ հարվածներ հասցնել Իրաքի տարածքում գործող «Իսլամական խալիֆաթ» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին:

Օբամայի խոսքերով՝ դա անհրաժեշտ է՝ կանխելու համար ցեղասպանության պոտենցիալ ակտը: Օբաման հայտարարել է ամերիկացի աշխատակիցներին, ինչպես նաև խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտության մասին: Ամերիկյան ավիացիան, ճշգրիտ հարվածներ հասցնելուց բացի, զբաղվելու է նաև մարդասիրական բեռների առաքմամբ:

Ավիահարվածները կդառնան ԱՄՆ-ի առաջին ռազմական գործողությունները 2011 թվականին այդ երկրից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո: Դրա հետ կապված՝ Օբաման ընդգծել է, որ ցամաքային զորքերը չեն վերադառնա Իրաք: Սուննի զինյալներն Իրաքում իրենց հարձակումը սկսել են այս տարվա հունիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031