72-ամյա հենակներով ազատամարտիկին մի կերպ են դուրս հանել դիրքեր գնացող ավտոբուսից. «Հետք»

Ներկայացնում ենք մի հատված՝ «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հոդվածից ։

«Հին գվարդիան» անխոս իր գործն է անում

Ես ղարաբաղա-ադրբեջանական ողջ սահմանին այդ օրը տեսա կռվող տղերքին: Արդեն սպիտակամազ, արդեն ճաղատ, արդեն հաստափոր: Նրանք առանց կոչի, առանց հրահանգի եկել-կանգնել են զինովորների կողքին ու առաջնագիծը միասին են պահում: Տղերքը խմբվել էին զորամասի մուտքի մոտ, շատերը վաղուց իրար չէին տեսել: Աղդամի դիրքեր գնացող ավտոբուս մտավ 72  տարեկան մի ծերունի, հենակներով ազատամարտիկին մի կերպ հանեցին ավտոբուսից… Այսքան թեթև ժպիտ, այսքան անտարբեր թեթևություն` նրանց դեմքերին, մտածում եմ՝ մահը նրանց չի էլ նկատի: Ես չգիտեմ՝ ինչ կլինի այս գիշեր, բայց նրանք վերադարձել են. «հին գվարդիան» վերադարձել է մարտադաշտ:

«Եղնիկներում» հանդիպում եմ կճողուտցի ազատամարտիկներին: Ասում են՝ գիշերը ադրբեջանցիները փորձեր արել են առաջխաղացման: «Բայց դե մենք գիտենք՝ նրանց ոնց քշել»,-ծիծաղելով ասում է 52-ամյա Մհեր Պետրոսյանը:

«Եղնիկներ» տանող ճանապարհը նորից դժվարանցանելի է, ու հետդարձի ճանապարհին նորից հիշում եմ ամիսներ առաջ զինվորական համազգեստով դիրքերում նկարահանվող պաշտոնյաներին, անգլիախոս տղերքին, որ փարթիներով ուզում են երկրի կառավարմանը մասնակցել, դրսերում կրթություն ստացածներին, որ վառոդի հոտից խրտնում են ու զուգահեռ խոսում բարձր արժեքներից:  Վաղը հանդիպելու եմ հետախույզներին:

 

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Տեսանյութեր

Լրահոս