ՌԴ-ը կասեցրել է իր օդային տիրույթով դեպի Կովկաս ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը որոշել է դադարեցնել իր տարածքով դեպի մի շարք երկրներ ուկրաինական ավիաընկերությունների չվերթները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը.
«Ռուսաստանը դադարեցնում է իր օդային տիրույթով ուկրաինական ավիաընկերությունները չվերթները դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել ինչպես ուկրաինական, այնպես էլ՝ եվրոպական ավիափոխադրողների նկատմամբ: