Ամերիկյան Vella Gulf ռազմանավը մտել է Սև ծով
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/1672559_20140807080736.jpg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Vella Gulf հածանավը, որն ունի Aegis հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգ, մուտք է գործել Սև ծով: Այս մասին նշված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի տարածած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ Սև ծովում ռազմանավի հայտնվելն ունի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն աջակցելու նպատակ: Բացի այդ, դա վկայում է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի գծով իր գործընկերների և տարածաշրջանում իր դաշնակիցների հավաքական անվտանգության ուժեղացմանը: