Սադդամ Հուսեինի դիակը գաղտնի վերահուղարկավորել են. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ սուննի ցեղի, որից սերում է Իրաքի՝ մահապատժի ենթարկված բռնապետ Սադդամ Հուսեինը, առաջնորդը հայտարարել է, որ իրենք հանգուցյալ առաջնորդի աճյունն ութ ամիս աառաջ նրա հայրենի Ալ-Աուջա գյուղի գերեզմանոցից տեղափոխել են այլ վայր.
«8 ամիս առաջ մենք դիակը տեղափոխել ենք ավելի անվտանգ վայր: Մենք մտավախություն ունեինք, որ նրա հետ ինչ-որ բան կպատահի: Մեր մտավախություններն արդարացան: Ավելի ուշ շիա զինյալները պղծել և այրել են դամբարանը, ուր և հուղարկավորել էին Հուսեինին»:
Դրա հետ մեկտեղ ցեղի առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ իր մարդիկ չեն կարողացել գերեզմանոցից տեղափոխել Հուսեինի որդիների դիակները: Սադդամ Հուսեինին մահապատժի են ենթարկել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին՝ մեղադրելով 1982 թվականին 148 շիա սպանելու մեջ: