Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայողներից մեկը: Միջադեպը գրանցվել է շփման գծում, ուր և վիրավորվել է ադրբեջանական բանակի 20-ամյա զինծառայող Ֆարհադ Ազադօղլու Ռահիմովը:

Վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար: Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ակնի (Աղդամ) շրջան և հանդիպել է տեղի զինծառայողների հետ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ադրբեջանական կողմն այսօր հայտնել էր առաջնագծում մեկ զինծառայող կորցնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս