Բաժիններ՝

Դատարանը պարտավորեցրել է Մանվել Տեր-Առաքելյանին հրապարակայնորեն հերքել «Յունիբանկի» վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի նկատմամբ 18.04.2014թ. կայացրած վճիռը: Հիշեցնենք, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ն դեռևս 2011թ.-ի հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու և զրպարտության համար: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է Մանվել Տեր-Առաքելյանին News.am էլեկտրոնային լրատվական կայքում հանդես գալ հերքման տեքստով` հայցելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի և լրատվական կայքի ընթերցողների ներողամտությունը իր հարցազրույցում բանկի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող զրպարտչական տեղեկություններ հայտնելու համար: Դատարանը որոշել է նաև Մանվել Տեր-Առաքելյանից բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ հօգուտ բանկի` որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:
Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` 31.07.2014-ից, մեկ ամիս հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս