Բաժիններ՝

Հայաստանի ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցում են «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջին առաջնությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 12 երկրների տանկավարները պայքարելու են տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնության միջազգային փուլում լավագույնի կոչմանն արժանանալու համար: Տանկային բիաթլոնի առաջնությունն անցկացվելու է մերձմոսկովյան Ալաբինոյում գտնվող ՌԴ ՊՆ-ի զորավարժարանում:

Ռուսաստանում տանկային բիաթլոնի առաջին համաբանակային մրցաշարն անցկացվել է 2013 թվականի օգոստոսին և նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմի տանկային խոշորագույն ճակատամարտին՝ Պռոխոռովկայի մարտին: Մրցաշարի կազմակերպման գաղափարը պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ով տվյալ պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի վերջին:

Նախորդ տարի Ռուսաստանի թիմը եզրափակիչում հանդիպել էր Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ներկայացուցիչների հետ: Այսօր մերձմոսկովյան Ալաբինոյում մեկնարկող «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջին առաջնությունը տևելու է երկու շաբաթ: Դրան մասնակցող 12 երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Անգոլան, Բելառուսը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Սերբիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս