Մենք վստահ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն ընդհանուր լեզու. Մարգվելաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը. «Վրաստանի իշխանությունները մտահոգ են մեր եղբայրական երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ես ցանկանում են միանալ տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացմանը նպաստող կոչերին: Դա մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ ընդհանրապես ողջ տարածաշրջանի համար:
Տարածաշրջանի կայունությունն անհրաժեշտ է մեզ բոլորիս: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է շարունակվի, և ես վստահ եմ, որ նրանք կգտնեն ընդհանուր լեզու»: