Վրանստանի քաղաքացու գրպանից «Դիազեպամ»-ի դեղահաբեր են հայտնաբերվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Վ. Սարգսյան փողոցի հարակից այգուց բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1975 թ. ծնված Թենգիզ Գ.-ին և 1984 թ. ծնված Ռուբեն Ք.-ին:
Խուզարկությամբ Թենգիզ Գ.-ի գրպանից հայտնաբերվել է թիթեղյա տուփ` «Դիազեպամ» 5 մգ գրառմամբ` 22 դեղահաբերով, իսկ Ռուբեն Ք.-ի գրպանից` ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված 12 դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն