Սաակաշվիլու փաստաբանները բողոքարկել են Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և երկու նախկին նախարարների՝ Զուրաբ Ադեիշվիլու ու Դավիթ Կեզերաշվիլու փաստաբանները դիմել են Թբիլիսիի Վերաքննիչ դատարան:
Դրա պատճառն այն է, որ սրանից առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել էր հեռակա կարգով կալանքի տակ առնել այդ անձանց: Փաստաբանները հայտարարել են, որ դա քաղաքական հետապնդում է, և որ դատարանը հաշվի չի առել իրենց բերած փաստարկները:
Սաակաշվիլին նույնպես հայտարարել է, որ իրեն ներկայացված մեղադրանքները մաքուր քաղաքական են՝ հավելելով, որ ակնկալում է, որ նոր մեղադրանքներ կներկայացվեն իրեն: Նա ընդգծել է, որ իր մնացյալ ողջ կյանքը պատկանում է Վրաստանին: