ՀՀ նախագահի խոսնակ. ՀՀ Զինված ուժերը կասեցնելու են հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձ. «Մեդիամաքս»

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն այսօր Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որում, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվել հանդիպել «առաջին իսկ հնարավորության դեպքում»` առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար:

«Հայաստանի Հանրապետությունը եւս վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ադրբեջանի խնդրանքով 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագիրը հստակ իրավական պարտավորություններ է ստեղծում կողմերի համար, որոնք անհրաժեշտ է հարգել:   Հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել ռազմական նոր արկածախնդրության, ուստիեւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կասեցնելու են այդպիսի յուրաքանչյուր փորձ. խաղաղության դեմ ուղղված ոտնձգություններն արժանի հակահարված կստանան»,- ասել է Արման Սաղաթելյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս