Բաժիններ՝

Սևանը՝  նախկին ԽՍՀՄ-ում ամենից նախընտրելի հանգստավայրերի լավագույն յոթնյակում 

Ռուսական առցանց ամրագրման Oktogo.ru ծառայությունը որոշել է ԱՊՀ երկրներում և հետխորհրդային տարածքում ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային արձակուրդի ամենահանրաճանաչ կուրորտային ուղղությունները։ Հանգստավայրերի վարկանիշը կազմվել է 2014թ. ամռանը ճանապարհորդությունների ամրագրման տվյալներով։ Ցանկում է նաև Հայաստանի Սևանա լիճը։

Վարկանիշում ընդգրկված են այն հանգստավայրերը, որտեղ մեկ շաբաթվա ամառային հանգիստը, ներառյալ բնակվելը, սնունդն ու էքսկուրսիաները ռուսաստանցիների համար չեն գերազանցի 25 հազ. ռուբլին և այնտեղ կարելի է հասնել համապատասխան պետությունների մայրաքաղաքից 3 ժամից պակաս ժամանակում։

Ինքնուրույն ճամփորդող ռուսաստանցիների համար նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն տասը հանգստավայրերի ցանկում ընդգրկված են`

1. Իսիկ-Կուլ լիճը (Ղրղըզստան)
2. Բորովոյե հանգստավայրը (Ղազախստան)
3. Նարոչ լիճը (Բելառուս)
4. Գագրա (Սև ծով, Աբխազիա)
5. Խուդատ (Կասպից ծով, Ադրբեջան)
6. Յուրմալա (Ռիգայի ծովածոց, Լատվիա)
7. Սևանա լիճ (Հայաստան)
8. Պալանգա (Բալթիկ ծով, Լիտվա)
9. Բաթումի (Սև ծով, Վրաստան)
10. Բադուլ-լույ-Վոդե (Դնեստր, Մոլդովա)։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։

Oktogo.ru–ն հյուրանոցների առցանց ամրագրման առաջատար ռուսական ծառայություն է, որի կայքում ներկայացված է աշխարհի ավելի քան 350 հազար հյուրանոց, ընկերության կայքում ներկայացված են ամենամեծ թվով ռուսական հյուրանոցները` ավելի քան 5,5 հազար։ National Geographic Traveler ամսագիրը Oktogo.ru–ին ճանաչել է 2012–2013 թթ.–ի լավագույն ինտերնետային ծառայությունը։

Ըստ ԱՌԿԱ-ի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս