Ասիայի 200 լավագույն ոչ խոշոր ընկերությունները. Forbes
Forbes հանդեսն ամեն տարի ներկայացնում է լավագույն 200 ասիական ընկերություններին, որոնք ունեն մեկ միլիարդ դոլարից ցածր շրջանառություն: Այսինքն՝ խոսքը վերաբերում է ոչ այնքան մեծ (համեմատության մեջ) ընկերություններին։
Այս 200 ընկերությունները միասին տարվա կտրվածքով 42 միլիարդ դոլարի հասույթ, և վերջին 3 տարիների ընթացքում աճել են տարեկան միջինը 46 տոկոսով։ Այս պահի դրությամբ այդ ընկերություններում աշխատում է ընդհանուր առմամբ 255 հազար հոգի։
Ինչպես և սպասվում էր, Չինաստանը պահպանում է իր գերիշխող դիրքը այս ցանկում, քանի որ այնտեղ ՓՄՁ-երը տալիս են երկրի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը և ապահովում աշխատաշուկայի 80%-ը։ Չինաստանին՝ Հոնգ Կոնգի հետ միասին, բաժին է ընկնում ցանկի 200 ընկերություններից 85-ը (մինչ այս արձանագրված ամենաբարձր ցուցանիշը)։
Թայվանական ձեռնարկությունները 31-ն են` նախորդ տարվա 26-ի դիմաց։ Այս ձեռնարկությունները միասին ունեցել են 4 միլիարդ դոլար կազմող հասույթ և 52 տոկոս աճ։
Վիետնամը և Ֆիլիպինները ընդհանրապես տեղ չեն գտել ցուցակում:
Ցանկի առաջատարը՝ Largan Precision-ը, այս վարկանիշում հայտնվում է հինգերորդ և, ամենայն հավանականությամբ, վերջին անգամ: Ֆոտոապարատների և հեռախոսների համար ապակիներ արտադրող ընկերությունը ունեցել է 924 միլիոն դոլարի հասույթ` վերջին 3 տարիների ընթացքում ավելացնելով միջին եկամուտները տարեկան 30 տոկոսով:
Ընկերությունը մտադիր չէ տեմպերը թուլացնել՝ իր խոշորագույն գործընկերոջ՝ ոչ մի քայլ հետ չի գնացել ի շնորհիվ իր ամենամեծ գործընկերոջ՝ Apple-ի հետ կայուն համագործակցության շնորհիվ։