Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Դմիտրի Յարոշի նկատմամբ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ինտերպոլը հրապարակել է ուկրաինական «Աջ սեկտոր» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին տեղեկատվությունը:
Նրան կասկածում են ԶԼՄ-ների միջոցով ծայրահեղական գործունեություն հրահրելու մեջ: Յարոշի նկատմամբ հետախուզում են հայտարարել Ռուսաստանի դատական մարմինները՝ պատժի ենթարկելու համար:
Ինտերպոլը դիմել է Յարոշի մասին տեղեկություններ ունեցող բոլոր անձանց՝ խնդրելով նրա մասին տեղեկություններ հաղորդել տեղի ոստիկանատներ: