Բաժիններ՝

Վրաստանի ու Հայաստանի միջև մասնակի վիզային ռեժիմի սահմանումը բացասական հետևանքներ չի ունենա հայ գործարարների համար

Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, թե 2014 թ. սեպտեմբերից Վրաստանի ու Հայաստանի միջև մասնակի վիզային ռեժիմի սահմանումը բացասական հետևանքներ չի ունենա հայ գործարարների համար:

«Վրաստանի ընդունած նոր օրենքը կոչվում է «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» և դրանով վրացիները փորձել են կանոնակարգել իրենց միգրացիոն վիճակը, որը շատ վատթար է: Սահակաշվիլիի կողմից վիզայի ազատականացման հետևաքնով չինական, հնդկական աշխատուժի զգալի զանգվածներ կան Վրաստանում, որոնք դառնում են անկառավարելի: Հիմնական նպատակը սա է»,- ասաց Ա.Ղազարյանը:

Նա նկատեց, որ զբոսաշրջային շարքային այցելությունների դեպքում Վրաստանի և Հայաստանի միջև վիզաներ չեն լինելու, իսկ աշխատանքի և ուսումնառության նպատակով ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ այցելությունների դեպքում նրանք պետք է կացության գրանցում ունենան, ինչպես աշխարհի բոլոր երկրներում և ինչպես Հայաստանում է որևէ օտարերկրացու նույնիսկ սփյուռքահայի հանդեպ.

«Ես չեմ կարծում, որ սա կարող է տնտեսական հարաբերությունների, բիզնես ակտիվության վրա ազդեցություն ունենալ: Հակառակը, որպես Հայաստանի քաղաքացի, որպես գործարար ինքս շահագրգռված եմ, որ կանոնակարգվի, և մենք աշխատուժի անկառավարելի արտահոսք չունենանք Վրաստան, որ երբեմն լինում է ու չես հասկանում իրական թվերը որտեղ են, այդ ինչ բիզնես գնաց Հայաստանից Վրաստան, ինչ արեց այնտեղ, մնաց մասնաճյուղի տեսքով, թե հիմնական փախավ և այլն»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը նույնպես սկսելու է գործել սեպտեմբերից: Վրաստանի խորհրդարանն Ասոցացման համաձայնագիրը վավերացրել է հուլիսի 18-ին՝ նույն օրը, երբ ընդունել է «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս