Բաժիններ՝

Այսօր աշխարհը նշում է Կետերի ու դելֆինների համաշխարհային օրը

Calend.ru-ի փոխանցմամբ՝ այսօր աշխարհը նշում է Կետերի ու դելֆինների համաշխարհային օրը (World Whale and Dolphin Day): Այդ տոնը հիմնվել է 1986 թվականին, երբ Միջազգային կետորսական հանձնաժողովը (International Whaling Commission: IWC) կետերի 200-ամյա անխնա ոչնչացումից հետո արգելք դրեց կետորսական արդյունաբերության վրա:

Այդ արգելքը գործում է նաև ներկայումս, ինչը նշանակում է, որ համայն աշխարհում արգելված է կետերի որսը, ինչպես նաև կետի մսով առևտուր անելը: Սակայն դա տվյալ կենդանիներին սպառնացող միակ վտանգը չէ:

Կետերի, դելֆինների և ծովային այլ կաթնասունների անհետացման գլխավոր գործոններից մեկը նրանց (ողջ-ողջ) որսալն է՝ դելֆինարիումների, օվկիանարիումների ու կրկեսների համար: Ուշագրավ է, որ հուլիսի 23-ը միակ օրը չէ, բազմաթիվ երկրներ իրենց համար ստեղծել են կետերի ազգային օրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս