Վրաստանը սեպտեմբերից մասնակի վիզային ռեժիմ է սահմանելու Հայաստանի հանդեպ. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը 2014 թվականի սեպտեմբերից պլանավորում է մասնակի վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:

Գործող ոչ վիզային ռեժիմը պահպանվելու է Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք Վրաստան են ժամանում կարճ ժամանակով՝ զբոսաշրջային նպատակներով: Ինչ վերաբերում է ավելի տևական ժամկետով (բիզնեսի կամ ուսման նպատակով) Վրաստան ժամանողներին, ապա նրանց համար սահմանվելու է վիզային ռեժիմ:

Վրաստանի ԱԳՆ-ը պարզաբանել է, որ վիզային ռեժիմի համանման փոփոխություններն առնչվելու են նաև մի շարք այլ երկրների, որոնց անունները դեռ չեն հրաապարակվում:

Վրաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ փոփոխությունները նախատեսված են «Օտարազգիների ու առանց քաղաքացիության անձանց իրավական դրության մասին» նոր օրենքով, որը հաստատվել է Վրաստանի խորհրդարանի կողմից և որն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն օրեր առաջ հայտարարել էր, թե Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը կսկսի գործել սեպտեմբերից: Վրաստանի խորհրդարանն Ասոցացման համաձայնագիրը վավերացրել է հուլիսի 18-ին:

Տեսանյութեր

Լրահոս