Ականապատ տարածքում պայթած մեքենայի ուղևորները վերակենդանացման բաժանմունքում են. մանրամասներ նրանց առողջական վիճակից
Արցախում ականապատ տարածքում ավտոմեքենայի պայթյունի արդյունքում վիրավորված 3 անձ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը, նրանք ստացել են առաջին բուժօգնությունը. «Անցել են համակարգչային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա, մնացած բոլոր լաբորատոր հետազոտությունները, ինչի արդյունքում բժիշկները երեքի վիճակն էլ գնահատել են կայուն ծանր»: Շ. Հունանյանն ասաց, որ երեք հիվանդներն էլ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվական ծառայության ղեկավարի խոսքով՝ բոլոր երեք հիվանդաներն ունեն պոլիտրավմաներ՝ մանր կոտրվածնքներ և վնասվածնքեր, ուղեղի ցնցում, ուղեղի արյունազեղում, մեկն ունի ոտքի սրունքի բաց կոտրվածք, ուղեղի սալջարդ:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, ուղեղի արյունազեղում, ձեռքի հինգերորդ մատի վնասվածք և երեսի բազմաթիվ վերքեր:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, ոչ հուլիսի 22-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում: ԱԻՆ-ինց տեղեկացնում են, որ վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նշենք, որ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: