Բաժիններ՝

Գնա՞լ Բաթումի Հարավ-կովկասյան երկաթուղու գնացքով. 16 ժամյա ուղևորության «հաճույքը» (լուսանկարներ)

Արթուր Ղազարյան օգտատերը բլոգում մանրամասն ներկայացրել է Երևան-Բաթում ուղևորությունը՝ Հարավ-կովկասյան երկաթուղու ֆիրմային գնացքով։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։

* * *

Նախորդ անգամ նկարագրել էի, թե ինչպես եմ գնել տոմսերը` Երևան-Բաթում գնացքի համար:

Ճիշտն ասած, այդ տհաճ վերաբերմունքից հետո, որոշել էի տոմսերը հետ տալ և գնալ մեքենայով: Բայց այստեղ էլ ЮКЖД-ն թակարդ ունի ուղևորի համար:
Ամեն տեղ գովազդվում է, որ 120 ժամ մեկնումից առաջ տոմսը վերադարձնելուց պահվում է 0 տոկոս:

batum-111

 

Սակայն անմիջապես հետո անորոշ բացառություն է գրվում, որ սպասարկման վճարը հետ չի վերադարձվում: Որքան է այն կազմում` տոմսի վրա չկա:
Երկաթգծի տեղեկատվականից ասացին, որ դա 1200 դրամ է: Այսինքն այս 0 տոկոսը ֆիկցիա է:

Երևանի սրտում, 23 ամյա անկախ Հայաստանի երկաթգծի կայարանի պատին բարձրաձայն միացված էր РТР հեռուստաալիքը:

batum-112

Սա դեռ ոչինչ` ոչ հեռու, Գյուլիստանի պայմանագրի մեծ գովազդող պաստառն էր, գերված Գյուլիստան գյուղի 2012 թվականի նկարներով:
Ոչ առանց ռուսական զինվորների անմիջական մասնակցության` գերված Գյուլիստանի պատկերներն էին: Տեսնես ինչ են մտածել ռուսական ընկերության տերերը` գերված Գյուլիստանի նկարը ЮКЖД-ի սպասասրահում դնելուց:

batum-113

Ամեն դեպքում որոշեցի գնալ գնացքով, որպեսզի հասկանամ, այդ խոստումները որ տոմսարկղի բաժնի պետ Ալոյանը տալիս էր, իրական են, թե ոչ:
Նա պնդում էր, որ յուրաքանչյուր ուղևորին տալիս են մեկ շիշ ջուր, մեկ շիշ հանքային, մեկ թեյ, մեկ սուրճ, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ` օճառ, խոզանակ, հողաթափեր ու որ վագոնում կա WiFi:

Չորս տեղանոց բարձր կարգի կուպեում, մենք հայտնաբերեցինք 2 մարդու համար տեղադրված կոմպլեկտ, 4-ի փոխարեն: Մենք իհարկե վճարել էինք բոլորիս համար:

Ասեմ, որ WiFi ինչպես որ չկար 2013-ին, այս տարի էլ չկա: Դա սուտ է:

Գնացքի պետ Անդրանիկը հետագայում ասաց, որ այն կա միայն մեկ վագոնում: 17 վագոններից մեկում, այն էլ` 2 գնացքներից միայն մեկում: Մյուսում ընդհանրապես չկա:

Իմ թեթև վրդովմունքից հետո ուղեկցորդ տղաները բերեցին նաև պակաս մյուս 2 կոմպլեկտները:

Ուղեկցորդ տղաները, ինչպես որ սպասում էի ռուսական ստանդարտ հիմնարկից, չէին փայլում բարեհամբյուրությամբ:
Ես չգիտեմ, ոնց են ընտրում այդ կազմը, ինչ են ուսուցանում նրանց…

Սկզբից նրանց դուր չէր եկել, որ մենք մեր կուպեյում նստել էինք 5 հոգով, թեև ունեինք 5 տոմս: Հետո նրանց դուր չէր եկել, որ 5 հոգով նստելուց առաջ ես “նախորոք իրենց չեմ տեսել”: Հետո նրանք պնդում էին, որ մեր հինգից մեկը պետք է գնա իր տոմսի վագոն: Այլ տեղ նստելու իրավունք չունենք: Մոտ 40 րոպե: Հայկական մուննաթ դեմքով:

Հետո նրանք կանչեցին գնացքի պետին: Նա ասում էր, որ ես պարտավոր եմ գնալ իմ տոմսի վագոն և այնտեղի ուղեկցորդին տալ իմ տոմսը:
Սակայն, չկարողանալով օրինական հիմնավորել այդ իր պնդումը, նա հետ կանգնեց իր այդ պահանջից:
Ներկայացրեցի իրենց ընկերության խայտառակ աշխատանքը, նաև եվրոպական ու նաև անգամ ռուսաստանյան գնացքների փորձը: Որտեղ տոմս գաղափար արդեն չկա, ամբողջը էլեկտրոնային է, որ տոմս ստուգելը վերացել է:

Իրոք մեզ մոտ այս առումով քարի դար է: Ռուսաստաբնակ բարեկամներս մեկ ամիս առաջ մեր գնացքի ամենաթանկ լյուքսից սարսափած էին: Ասում են Ռուսաստանում սենց բան չես հանդիպի:

Մեր վագոնում, բացի իմ ընտանիքից, բոլորը ռուսերեն էին խոսում: Հայեր էին, բայց ռուսերեն էին խոսում:

Անցյալ տարի, վրացի մաքսավորները տվեցին ռուսերեն բլանկներ, որ հայտարագրենք մեր բեռը, Սահակաշվիլին արդեն չէր ընտրվել:
Այս տարի որոշել էի դրա դեմն առնել:

batum-114

Վրացի երիտասարդների ահռելի մասը այսօր ռուսերեն չգիտեն: Նրանք ավելի ազատ են անգլերեն խոսելիս:
Մենք հայերս` ակամայից դարձել ենք ռուսերենի տարածողներ` անգամ Վրաստանում:
Այս տարի որոշել եմ խոսել միայն անգլերեն:

Եվ տեսեք ինչ ստացվեց հենց գնացքում…

Այրում կայանում մեր հայ սահմանապահները արագ կնքեցին անձնագրերը, բեռ չէին ստուգում:
Ոստիկանից ահավոր օղու հոտ էր գալիս: Զարմանալի էր, որ նրան այդ վիճակում ծառայության էին թողել:
Կուպեներում պատուհանները չեն բացվում: Միայն վագոնի միջանցքում, այն էլ` երբ օդափոխիչը չի միացված: Այդ պատճառով մեր կուպեյում հոտը անմիջապես զգացվեց:

batum-115

Գնացքի պետին ես նախորոք զգուշացրել էի, որ ռուսերեն որևէ բլանկ չեմ լրացնելու:

Վրացի սահմանապահների պետը եկավ անձամբ իմ կուպե: Ահագին զարմացած էր և զայրացած, որ իր հետ անգլերեն էի խոսում:

Նա բառացիորեն ասաց.
– Քո երկիրը մտնում է Ռուսաստանի կազմ, ամբողջ վագոնդ ռուսերեն է խոսում, իսկ դու քեզ ինչի՞ տեղ ես դրել։ Չես հասկանո՞ւմ ռուսերեն։ Երևանում ռուսերեն չե՞ք խոսում։

Ասացի.
– Դա դեռ կտեսնենք` մտնելու ենք Ռուսաստանի կազմ թե ոչ: Իսկ ռուսերեն` ես խոսել պարտավոր չեմ: Ինձ հարմար է անգլերեն, անգլերեն էլ խոսում եմ:

Նա թե.
– Իսկ եթե հիմա անձնագիրդ չկնքեմ, ու հենց մյուս կայանից հետ գնաս երեխաներիդ հետ լավ կլինի?
– Կամքը ձերն է, – ասացի.- Հետաքրքիր կլինի ԵՎրոպայի հետ ասոցացվող երկիր` ռուսերեն չխոսելու համար, հային դեպորտ անեն:

Իմ խոսակցությունը կարևոր էի համարում նաև հայ ուղեկցորդների և կողքի կուպեների ռուսախոս հայերի համար: Միգուցե մի բան մեջները շարժվեր:

Մի քանի րոպե անց եկան վրացի մաքսավորները:
Նրանք իհարկե ռուսերեն բլանկներ չտվեցին, սակայն ամբողջ ուղեբեռս ձևական հատ-հատ բացել տվեցին: Ես չգիտեմ, կանխամտածված էին անում, թե հատուկ:
Բայց մյուս ուղևորներին չէին էլ ստուգում:

Մի կես ժամ հետո բերեցին անձնագրերը: Կնքված էին:  🙂

Վրացական երկաթուղում շահագործման են հանձնված իսպանական և չինական արագընթաց գնացքներ: Իսկ իմ գնացքը` Վորոնեժից 1988 թվականի շարժակազմ էր: Ակնհայտ դուրս գրած վագոնները բերում և մաշեցնում են Հայաստանում:

Զուգարանում վիճակը նախնադարյան էր: Ծորակը այսպիսին էր, տակից պետք է սեղմես` գյուղերի ծառից կախված ծորակի պես, որ ջուրը հոսի: Օճառամանը երկաթյա:

batum-117 batum-116

Ես չգիտեմ, ով ռիսկ կանի նստի այսպիսի զուգարանակոնքի վրա: Տակից ամբողջը ժանգոտված էր:

Հասա տեղ: 710 կմ ճանապարհը հասանք մոտ 16 ժամում:

Եվ սա դեռ շատ է մեզ:

Մանրամասն ներկայացրեցի, որովհետև մարդիկ բողոքում են, բայց քանի որ սեքս թեմաներ չեն, մեր լրագրողները չեն անդրադառնում այս հարցերին:

Բայց չէ որ մենք ենք օգտվում այսպիսի անորակ ծառայությունից:

Սա չի կարելի չբարձրաձայնել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս