Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները մարզվում են լեռներում
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների ավելի քան 300 զինծառայող դաշտային դասընթացներ է սկսել «Կամհուդի» ուսումնա-մարզական համալիրում:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Երկշաբաթյա նախապատրաստական դասընթացներն անցկացվում են «Փամբակ» բարձրլեռնային զորավարժարանում լեռնային ու ալպինիստական պատրաստության միամսյա հատուկ դասընթացների շեմին: