Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը կադրային փոխություններ է իրականացրել իր կառավարությունում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կադրային վերափոխումներ է իրականացրել իր կառավարությունում: Նա հաստատել է երկրի արտգործնախարարի պաշտոնում Ֆիլիպ Հեմոնդի թեկնածությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի արտգործանախարար Ուիլյամ Հեյգը, և ահա տվյալ պաշտոնում նրան փոխարինել է Ֆիլիպ Հեմոնդը, ով 2011 թվականից զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը:

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար է դարձել Մայքլ Ֆելոնը, ով սրանից առաջ զբաղեցնում էր երկրի էներգետիկայի ու բիզնեսի զարգացման նախարարի պաշտոնը: Ֆելոնը երկրում հայտնի է որպես կատաղի եվրոթերահավատ:

BBC News-ի հաղորդմամբ՝ կադրային փոփոխությունները շարունակվելու են կառավարությունում և իրենց պաշտոններից զրկվելու է առնվազն 12 մարդ: Ստորև ներկայացված են Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը (ձախից) ու պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը (աջից):

pic_64d97e6d8201aac906dc6edfc5e42e85pic_eca243c30401fe9fefa948f54963e944

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս